00:12  ,  6 հուլիսի, 2018

Ռոբերտո Մարտինես․ Բրազիլիայի հավաքականը հաղթողի հոգեբանություն ունի  

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Բրազիլիայի հետ հանդիպման մասին։ Իսպանացին կարծում է, որ հավաքականների միջև էական տարբերություն կա։

«Մենք նման ենք խաղաոճով, սակայն Բելգիան երբեք չի հաղթել աշխարհի առաջնություններում։

Նրանք ունեն հաղթողի հոգեբանություն, Բրազիլիան գիտի, թե ինչպես հաղթել աշխարհի առաջնություններում։

Մրցաշարի այս փուլում հեշտ մրցակից երբեք բաժին չի հասնում։ Մենք ունենք փորձ և գիտենք, թե ինչպես կարելի է լավ խաղալ։

Բարձր գլխով ենք խաղադաշտ դուրս գալու։ Խաղի ընթացքում չպետք է մտածենք, որ մեր դեմ պայքարում է Բրազիլիայի հավաքականը։  Սա այն է, ինչը ցանկանում ենք անել»,- Մարտինեսի խոսքն է փոխանցում tass-ը։

Բրազիլիա - Բելգիա խաղը տեղի կունենա հուլիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով