15:26  ,  29 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Լավագույն ֆուտբոլիստների տասնյակ

Աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումների արդյունքում բրիտանական The Telegraph-ը կազմել է լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Պարբերականի փորձագետներին տպավորել է Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղը։ Նա գլխավորում է տասնյակը։

1․ Լուկա Մոդրիչ (Խորվաթիա)

2․ Հարի Քեյն (Անգլիա)

3․ Էդեն Ազար (Բելգիա)

4․ Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա)

5․ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)

6․ Անդրեաս Գրանկվիստ (Շվեդիա)

7․ Դիեգո Գոդին (Ուրուգվայ)

8․ Ռոմելու Լուկակու (Բելգիա)

9․ Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան)

10․ Ալիռեզա Բեյնրավանդ (Իրան)

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում կմրցեն Ուրուգվայն ու Պորտուգալիան, Իսպանիան ու Ռուսաստանը, Ֆրանսիան ու Արգենտինան, Խորվաթիան ու Դանիան, Բրազիլիան ու Մեքսիկան, Բելգիան ու Ճապոնիան, Շվեդիան ու Շվեյցարիան, Կոլումբիան ու Անգլիան։  

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս