15:26 29 հունիսի, 2018Աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումների արդյունքում բրիտանական The Telegraph-ը կազմել է լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Պարբերականի փորձագետներին տպավորել է Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղը։ Նա գլխավորում է տասնյակը։
1․ Լուկա Մոդրիչ (Խորվաթիա)
2․ Հարի Քեյն (Անգլիա)
3․ Էդեն Ազար (Բելգիա)
4․ Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա)
5․ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
6․ Անդրեաս Գրանկվիստ (Շվեդիա)
7․ Դիեգո Գոդին (Ուրուգվայ)
8․ Ռոմելու Լուկակու (Բելգիա)
9․ Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան)
10․ Ալիռեզա Բեյնրավանդ (Իրան)
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում կմրցեն Ուրուգվայն ու Պորտուգալիան, Իսպանիան ու Ռուսաստանը, Ֆրանսիան ու Արգենտինան, Խորվաթիան ու Դանիան, Բրազիլիան ու Մեքսիկան, Բելգիան ու Ճապոնիան, Շվեդիան ու Շվեյցարիան, Կոլումբիան ու Անգլիան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.