Մենք հրաշալի գիտակցում ենք, որ առաջիկա դիմակայությունում ֆավորիտը Ֆրանսիան է, ասել է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն՝ խոսելով Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Ֆրանսիա - Արգենտինա հանդիպման մասին:
«Հույս ունեմ, որ Նիգերիայի նկատմամբ հաղթանակը թույլ կտա մեր թիմին ազատվել ավելորդ լարվածությունից: Վստահ եմ՝ Մեսին կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արգենտինան դուրս գա քառորդ եզրափակիչ: Լեոն առանձնահատուկ ֆուտբոլիստ է, որն ավելի վտանգավոր է դառնում պատասխանատու հանդիպումներում»,- Կրեսպոյի խոսքը մեջբերում է championat.com-ը:
Ֆրանսիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին Կազանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի