11:21 28 հունիսի, 2018Մենք հրաշալի գիտակցում ենք, որ առաջիկա դիմակայությունում ֆավորիտը Ֆրանսիան է, ասել է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն՝ խոսելով Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Ֆրանսիա - Արգենտինա հանդիպման մասին:
«Հույս ունեմ, որ Նիգերիայի նկատմամբ հաղթանակը թույլ կտա մեր թիմին ազատվել ավելորդ լարվածությունից: Վստահ եմ՝ Մեսին կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արգենտինան դուրս գա քառորդ եզրափակիչ: Լեոն առանձնահատուկ ֆուտբոլիստ է, որն ավելի վտանգավոր է դառնում պատասխանատու հանդիպումներում»,- Կրեսպոյի խոսքը մեջբերում է championat.com-ը:
Ֆրանսիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին Կազանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.