Կահիրեի «Զամալեկ» թիմի նախկին մարզիչ Աբդրահիմ Մուհամեդ Նեգման մահացել է աշխարհի առաջնության խմբային փուլի Սաուդյան Արաբիա – Եգիպտոս հանդիպման ժամանակ, հաղորդում է Youm7-ը:
Նեգման եղել է հանդիպման մեկնաբանը Եգիպտոսի հեռուստաալիքներից մեկի եթերում: Խաղի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել: Փրկել նրա կյանքը չի հաջողվել:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը բացեց հաշիվը, սակայն Սաուդյան Արաբիան կարողացավ կամային հաղթանակ տանել 2:1 հաշվով: Երկու թիմերն էլ ավարտեցին պայքարը աշխարհի առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում