10:50 26 հունիսի, 2018Կահիրեի «Զամալեկ» թիմի նախկին մարզիչ Աբդրահիմ Մուհամեդ Նեգման մահացել է աշխարհի առաջնության խմբային փուլի Սաուդյան Արաբիա – Եգիպտոս հանդիպման ժամանակ, հաղորդում է Youm7-ը:
Նեգման եղել է հանդիպման մեկնաբանը Եգիպտոսի հեռուստաալիքներից մեկի եթերում: Խաղի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել: Փրկել նրա կյանքը չի հաջողվել:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը բացեց հաշիվը, սակայն Սաուդյան Արաբիան կարողացավ կամային հաղթանակ տանել 2:1 հաշվով: Երկու թիմերն էլ ավարտեցին պայքարը աշխարհի առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.