20:51  ,  24 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Ճապոնիան ու Սենեգալը հաղթողին չպարզեցին (տեսանյութ, ֆոտո)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն անցկացրին Ճապոնիայի եւ Սենեգալի հավաքականները, որոնք ամեն խաղակեսում մեկական գոլ փոխանակեցին եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Սենեգալն ու Ճապոնիան 4-ական միավորով H խմբի առաջատարներն են։

Խմբի մյուս խաղում կհանդիպեն Լեհաստանի եւ Կոլումբիայի հավաքականները (Երեւանի ժամանակով 22։00-ին)։

Առաջին տուրում Լեհաստանը 1։2 հաշվով պարտվել էր Սենեգալի, Կոլումբիան էլ նույն հաշվով՝ Ճապոնիային։

ԱԱ-2018․ H խումբ, երկրորդ տուր

Ճապոնիա - Սենեգալ՝ 2։2 (տեսանյութ)

Տակասի Ինուի, 34, Կեյսուկե Հոնդա, 78 - Սադիո Մանե, 11, Մուսա Վագ, 71

Ճապոնիա․ Կավասիմա, Սակաի, Նագատոմո, Յոսիդա Սյոձի, Հասեբե, Սիբասակի, Կագավա (Հոնդա, 72), Ինուի (Ուսամի, 87), Հարագուսի (Օկաձակի, 75), Օսակո։

Սենեգալ․ Նդիայե, Սաբալի, Վագ, Սանե, Կուլիբալի, Գեյե, Ալֆրեդ Նդիայե (Կույատե, 65), Բադու Նդիայե (Նդոյե, 81), Սար, Նյանգ (Դիուֆ, 86), Մանե։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով