00:34  ,  13 նոյեմբերի, 2026

Հարի Քեյնն՝ Անգլիայի հավաքականի ռեկորդակիր

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Անգլիաի հավաքականի ռեկորդակիրը հանդիպումների քանակով։

Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Անգլիան ընդունել է Խորվաթիային։ Հարի Քեյնը մեկնարկային կազմում է։ «Ուեմբլի» ստադիոնում նա ցուցադրեց նաեւ 2026թ․ «Ոսկե գնդակը», որին արժանացել էր անցած ամիս։

Հարի Քեյնը գերազանցեց դարպասապահ Փիթեր Շիլթոնի ռեկորդը Անգլիայի հավաքականում։ 77-ամյա Շիլթոնը պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է եկել 1966-1997 թվականներին։

Հարի Քեյնը 126-րդ հանդիպումն է անցկացնում ազգային թիմում, որի կազմում խփել է 91 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print