Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի (C2) նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգենի Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Կիպրոսի հավաքականին։
Առաջին խաղակեսում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կիպրոսի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» 26-ամյա հարձակվող Յասոնաս Պիկիսը, որը առաջին հանդիպումն է անցկացնում ազգային թիմում։
Ընդմիջում է։
Կիպրոսում հայ ֆուտբոլիստները պարտվել էին 0:2 հաշվով։
Հայաստան․ Ալեքսանդր Միշիեւ, Գեորգի Հարությունյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Արտյոմ Բանդիկյան, Կառլեն Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Գրիգորյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Ղարիբյան, Արթուր Սերոբյան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:19 , 12 նոյեմբերի
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի