23:19  ,  12 նոյեմբերի, 2026

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:

Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ կեսական միավոր գերազանցեց հաջորդ երկու տեղերը գրաված ադրբեջանցի Թունար Դավուդովին եւ թուրք Ջան Դուրակին։

Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Նարե Իսախանյանը դարձավ Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն: Նա նույնպես 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը։
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձավ Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:
Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print