Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հունիսի 23-ին կայանալիք Գերմանիա - Շվեդիա հանդիպման մասին։ Պորտուգալացին ԱԱ-2018-ում RT հեռուստաընկերության փորձագետն է։
«Այսօր Գերմանիան միանշանակ համարվում է հզոր և փորձառու հավաքական, որը բոլորից լավ գիտի, թե ինչպես հաղթել և լինել մրցունակ։
Շվեդիան էլ հետաքրքիր թիմ է, նրանք տակտիկապես շատ լավ պատրաստված են։ Չեմ կարծում, որ շվեդների հարձակման գծի խաղացողները կկարողանան խնդիրներ ստեղծել Գերմանիայի հավաքականի համար»,- ասել է Մոուրինյոն։
Գերմանիա – Շվեդիա հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի