12:21 23 հունիսի, 2018Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հունիսի 23-ին կայանալիք Գերմանիա - Շվեդիա հանդիպման մասին։ Պորտուգալացին ԱԱ-2018-ում RT հեռուստաընկերության փորձագետն է։
«Այսօր Գերմանիան միանշանակ համարվում է հզոր և փորձառու հավաքական, որը բոլորից լավ գիտի, թե ինչպես հաղթել և լինել մրցունակ։
Շվեդիան էլ հետաքրքիր թիմ է, նրանք տակտիկապես շատ լավ պատրաստված են։ Չեմ կարծում, որ շվեդների հարձակման գծի խաղացողները կկարողանան խնդիրներ ստեղծել Գերմանիայի հավաքականի համար»,- ասել է Մոուրինյոն։
Գերմանիա – Շվեդիա հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.