12:21  ,  23 հունիսի, 2018

Մոուրինյո․ Գերմանիան փորձառու է և բոլորից լավ գիտի, թե ինչպես հաղթել  

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հունիսի 23-ին կայանալիք Գերմանիա - Շվեդիա հանդիպման մասին։  Պորտուգալացին ԱԱ-2018-ում RT հեռուստաընկերության փորձագետն է։

«Այսօր Գերմանիան միանշանակ համարվում է հզոր և փորձառու հավաքական, որը բոլորից լավ գիտի, թե ինչպես հաղթել և լինել մրցունակ։

Շվեդիան էլ հետաքրքիր թիմ է, նրանք տակտիկապես շատ լավ պատրաստված են։ Չեմ կարծում, որ շվեդների հարձակման գծի խաղացողները կկարողանան խնդիրներ ստեղծել Գերմանիայի հավաքականի համար»,- ասել է Մոուրինյոն։  

Գերմանիա – Շվեդիա հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով