Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կպահի այծի մորուքը, որը չի սափրում Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո:
«Իսպանացիների դեմ խաղից առաջ թիմակիցներիս կատակով ասացի, որ մորուքս չեմ սափրի, եթե գոլ խփեմ: Երկրորդ խաղում եւս աչքի ընկա: Կարծում եմ՝ մորուքս հաջողություն է բերում եւ մինչեւ առաջնության ավարտը չեմ սափրի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի գոլը 1:0 հաշվով հաղթանակ բերեց Պորտուգալիայի Մարոկկոյի նկատմամբ խմբային փուլի երկրորդ տուրում: Իսպանիայի դեմ խաղում (3:3) Ռոնալդուն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Ռոնալդուն 4 գոլով աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի