16:16  ,  18 հունիսի, 2018

Արգենտինայի դեմ խաղը դիտել է Իսլանդիայի բնակիչների 99,6 տոկոսը

Իսլանդիայի բնակիչների 99,6 տոկոսը դիտել է Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը, հաղորդում է Իսլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։ Իսլանդիայի բնակչությունը 348 հազար է։

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Ալֆրեդ Ֆինբոգասոցի գոլը փրկեց իսլանդացիներին պարտությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով