ԱԱ-2018-ում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը կլինի Ֆերնանդո Իերոն, որը մինչ այս զբաղեցնում էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը։
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանը 2016-ից 2017 թվականներին գլխավորել է իսպանական «Ռեալ Օվեդոն»։
Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտնել էր, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի, որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Մադրիդի «Ռեալը», պաշտոնանկ է արվել։
Ըստ Cadena SER-ի՝ Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ում պետք է գլխավորը Ալբերտ Սելադեսը։
Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլում կմրցի Պորտուգալիայի (հունիսի 15), Իրանի (հունիսի 20) և Մարոկկոյի հետ (հունիսի 25)։
OFFICIAL | Fernando Hierro to assume role as Spain Head Coach for the 2018 Russia World Cup https://t.co/r2vHeLAKxS pic.twitter.com/2TZjVfFypQ
— Selección Española de Fútbol (@SeFutbol) 13 июня 2018 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի
00:13 , 29 նոյեմբերի 
23:37 , 28 նոյեմբերի
22:55 , 28 նոյեմբերի 
22:54 , 28 նոյեմբերի 
21:59 , 28 նոյեմբերի
21:23 , 28 նոյեմբերի
21:05 , 28 նոյեմբերի