19:09  AMT,  12 հունիսի, 2018

Պաշտոնական․ Հայտնի է Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչի անունը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին ԱԱ-2018-ի ավարտից հետո կգլխավորի Մադրիդի «Ռեալը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

51-ամյա մասնագետը 2016 թվականից է գլխավորում Իսպանիայի հավաքականը։ Մինչ այդ նա աշխատել է պորտուգալական «Պորտուում», Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Հիշեցնենք, որ մինչ այս Արքայական ակումբը գլխավորում էր Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացին ակումբի ղեկը ստանձնել էր 2016թ. հունվարին։ Այդ ընթացքում նրա ղեկավարությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...