09:58  ,  9 հունիսի, 2018

«Գոլդեն Սթեյթը»՝ NBA-ի չեմպիոն  

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի չորրորդ խաղում «Քլիվլենդը» տանը 85։108 (25:34, 27:27, 13:25, 20:22) հաշվով պարտվեց «Գոլդեն Սթեյթին»։ «Ուորիորսը» պատմության ընթացքում 6-րդ անգամ նվաճեց NBA-ի տիտղոսը:

Խաղի հերոսը «Գոլդեն Սթեյթի» պաշտպան Ստիվեն Կարին էր, որը վաստակեց 37 միավոր։ Կարիի խաղընկեր Կևին Դյուրանտը դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ․ վաստակեց 20 միավոր, տիրեց 12 անդրադարձի և կատարեց 10 փոխանցում։

«Քլիվլենդի» կազմում ամենաարդյունավետը գործեց Լեբրոն Ջեյմսը (23 միավոր)։

«Գոլդեն Սթեյթը» վերջին 4 մրցաշրջանում երրորդ անդամ դարձավ չեմպիոն։ Նրանք լավագույնն էին նաև 2014/15, 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս