18:10  ,  7 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Վարդան Մինասյանի ֆավորիտները

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասել է, թե որ հավաքականներին է համարում ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ֆավորիտներ։

«Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունում հաղթելու հիմնական հավակնորդներն են  Ֆրանսիան, Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան և Իսպանիան։ Պետք չէ մոռանալ նաև Բելգիայի հավաքականի մասին, որը կարող է անակնկալ մատուցել»,- նշել է Մինասյանը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս