18:10 7 հունիսի, 2018Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասել է, թե որ հավաքականներին է համարում ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ֆավորիտներ։
«Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունում հաղթելու հիմնական հավակնորդներն են Ֆրանսիան, Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան և Իսպանիան։ Պետք չէ մոռանալ նաև Բելգիայի հավաքականի մասին, որը կարող է անակնկալ մատուցել»,- նշել է Մինասյանը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.