10:22  ,  7 հունիսի, 2018

NBA եզրափակիչ. «Գոլդեն Սթեյթի» երրորդ հաղթանակը, Դյուրանտի 43 միավորը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչ շարքի երրորդ խաղում «Գոլդեն Սթեյթը» մրցակցի խաղահրապարակում «Քլիվլենդ Կավալյերսին» պարտության մատնեց 110:102 (28:29, 24:29, 31:23, 27:21) հաշվով: «Գոլդեն Սթեյթի» կազմում ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էր՝ 43 միավոր:

«Քլիվլենդ Կավալյերսի» կազմում ամենաշատ միավորներ վաստակեց Լեբրոն Ջեյմսը՝ 33 միավոր:

Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 3:0: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին Քլիվլենդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով