13:53  ,  6 հունիսի, 2018

Դելե Ալի. Անգլիան կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունում ակնկալում է չեմպիոնական տիտղոս։

«Անգլիան կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար, նույնիսկ երկրորդ տեղից կհիասթափվենք։ Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է այդպիսի տրամադրվածություն, քանի որ չենք ցանկանում ընդամենը մասնակցել։ Խաղացողները հրաշալի գիտեն իրենց հնարավորությունները եւ այս կազմի տաղանդը։ Եթե յուրաքանչյուրս կարողանա ցուցադրել իր հնարավորությունների առավելագույնը, ապա կհասնենք հաջողության։

Կարծում եմ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կատարել է գերազանց աշխատանք՝ ընտրելով ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են խաղալ նույն ոճով»,– Դելե Ալիի խոսքը մեջբերում է Sky Sports–ը։

Խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Բելգիայի, Թունիսի եւ Պանամայի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով