13:53 6 հունիսի, 2018Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունում ակնկալում է չեմպիոնական տիտղոս։
«Անգլիան կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար, նույնիսկ երկրորդ տեղից կհիասթափվենք։ Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է այդպիսի տրամադրվածություն, քանի որ չենք ցանկանում ընդամենը մասնակցել։ Խաղացողները հրաշալի գիտեն իրենց հնարավորությունները եւ այս կազմի տաղանդը։ Եթե յուրաքանչյուրս կարողանա ցուցադրել իր հնարավորությունների առավելագույնը, ապա կհասնենք հաջողության։
Կարծում եմ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կատարել է գերազանց աշխատանք՝ ընտրելով ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են խաղալ նույն ոճով»,– Դելե Ալիի խոսքը մեջբերում է Sky Sports–ը։
Խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Բելգիայի, Թունիսի եւ Պանամայի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.