11:16  ,  4 հունիսի, 2018

ԱԱ-2018. Ռուսաստանում Ռոնալդուին կուղեկցի 2 թիկնապահ

Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին կուղեկցի 2 թիկնապահ: Մեկը MMA-ի մարտիկ Գոնսալու Սալգադուն է, մյուսը նախկին դեսանտային, ցլամարտիկ Նունու Մարեկոշը, հաղորդում է բրիտանական mirror-ը:

Մարեկոշն արդեն աշխատել է Ռոնալդուի հետ Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիան, Մարոկկոն եւ Իրանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով