11:16 4 հունիսի, 2018Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին կուղեկցի 2 թիկնապահ: Մեկը MMA-ի մարտիկ Գոնսալու Սալգադուն է, մյուսը նախկին դեսանտային, ցլամարտիկ Նունու Մարեկոշը, հաղորդում է բրիտանական mirror-ը:
Մարեկոշն արդեն աշխատել է Ռոնալդուի հետ Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիան, Մարոկկոն եւ Իրանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.