15:10  ,  30 մայիսի, 2018

Դավիդ Յուրչենկոյի ակումբն անորոշ վիճակում է

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացած Սանկտ Պետերբուրգի «Տոսնոն» չի ստացել Առաջին դիվիզիոնի մասնակցության լիցենզիա։ Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Մատյուշենկոն։

«Ինչպես սպասվում էր, «Տոսնոն» չի ստացել Ֆուտբոլի ազգային լիգայի լիցենզիա։ Կփորձենք ստանալ Երկրորդ դիվիզիոնի լիցենզիա։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 17-ն է։ Հունիսի 22-ին ամեն բան պարզ կլինի։ Դեռ չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի ակումբի հետ»,- Վյաչեսլավ Մատյուշենկոյի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Տոսնոն» դարձել էր նաեւ Ռուսաստանի գավաթակիր եւ նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր, սակայն չի մասնակցի եվրագավաթներին, քանի որ չի ստացել լիցենզիա։ Պետերբուրգցիների հիմնական դարպասապահը Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում