17:50  +04,  21 մայիսի, 2018

Դավիդ Յուրչենկո․ Եթե «Սպարտակը» առաջարկ անի, ապա անպայման կմտածեմ  

Ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է լուրերը, ըստ որոնց՝ Մոսկվայի «Սապարտակը» հետաքրքրվում է իրենով։ 32-ամյա դարպասապահի պայմանագիրը «Տոսնոյի» հետ ուժի մեջ էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Հաճելի է, երբ «Սպարտակի» նման ակումբը հետաքրքրվում է քեզանով։ Բայց դեռ ոչ ոք «Սպարտակից» չի խոսել ինձ հետ, ես նորություններն իմանում եմ մամուլից։ Եթե իրականում «Սպարտակը» առաջարկ անի, ապա ես անպայման կմտածեմ, քանի որ նման բան կյանքում մեկ անգամ է լինում։

Ես գործակալ չունեմ, ուղղակի կան մարդիկ, որոնք օգնում են։ Իմ պայմանագիրը «Տոսնոյի» հետ ավարտվում է, և ես կլինեմ ազատ գործակալ։ Դեռ առաջարկներ չունեմ։

Դժվար է ասել, արդյո՞ք կհամաձայնեմ կարճաժամկետ պայմանագրի «Սպարտակի» հետ։ Կարևոր է, թե որքան շահավետ կլինի դա թիմի համար։ Կտեսնենք։ Առաջարկ դեռ չկա»,- Յուրչենկոյի խոսքն է փոխանցում rsport.ru-ն։

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին, սակայն չի միանալու հավաքականին:

Դարպասապահը նշել էր, որ ցանկանում է խաղալ հավաքականում, սակայն դեռ չճշտված հարցեր կան։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս