22:30  ,  16 մայիսի, 2018

Դավիթ Յուրչենկո․ Մի քանի անգամ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում

Ռուսական «Տոսնոյի» նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հաստատել է, որ համաձայնեցրել է բոլոր պայմանները, ըստ որոնց կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Դարպասապահի խոսքով՝ կարևոր է, որ իր նոր թիմը դեմ չլինի լեգեոների կարգավիճակին։

«Այո, մենք իրոք շփվել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Քննարկել ենք պայմանները, ըստ որոնց՝ ես համաձայնում եմ հանդես գալ այդ երկրի հավաքականում։

Կարևոր է լինելու իմ նոր թիմի դիրքորոշումը։ Եթե իրենց չբավարարի լեգեոների կարգավիճակը, դա կնշանակի, որ հավաքականում խաղալու մասին դեռ պետք է մոռանամ։ Եթե ես տեղափոխվեմ Եվրոպա (ինչը բացառել չի կարելի), այդ ժամանակ որևէ խնդիր չի լինի։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, ինչը նոր մարտահրավեր է։ Սակայն կարևորը թիմի դիրքորոշումն է։ Այդ մասին ասել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»,- Յուրչենկոյի խոսքն է փոխանցում Спорт-Экспресс-ը։

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում