13:11  +04,  11 մայիսի, 2018

Յուրա Մովսիսյանը, Դավիդ Յուրչենկոն ու Խորեն Բայրամյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերի համար ազգային թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հավաքականում կան նոր անուններ՝ շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը, ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, «Ռոստովի» եզրային պաշտպան Խորեն Բայրամյանը, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանն ու բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագանը:

Տեւական ընդմիջումից հետո հրավիրվել է նաեւ շվեդական «Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը: 31-ամյա հարձակվողը 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում Մովսիսյանը հավաքական չէր հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ:

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)             

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)                          

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», (Գերմանիա)  

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)    

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)                

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)  

Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)  

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  

Դավիդ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)  

Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)  

Հիշեցնենք, որ Հայաստան – Մալթա հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» ստադիոնում:

Հայաստան – Մոլդովա խաղը հունիսի 4-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կանցկացվի Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» ստադիոնում:

Դրանք կլինեն Հայաստանի հավաքականի մեկնարկային խաղերը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Վարդանի Մինասյանի նշանակումից հետո:

Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է մարտ ամսին՝ Երեւանում գոլազուրկ ոչ ոքի խաղալով Էստոնիայի հետ եւ պարտվելով Լիտվային (0:1): Հայաստանի թիմը պատրաստվում է Ազգերի լիգային, որի խմբային փուլում մրցելու է Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ