00:40  ,  18 մայիսի, 2018

Թիերի Անրին՝ «Արսենալի» գլխավոր մարզիչի թեկնածու

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարները հաջորդ շաբաթ կհանդիպեն թիմի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիին։ Ըստ Sky Sports-ի՝ ֆրանսիացին ևս համարվում է  «Արսենալը» գլխավորելու թեկնածու։ Թիերի Անրին «Արսենալում»  խաղացել է 1999-ից 2007 թվականներին։  

Նշվում է, որ հիմնական թեկնածուն Միկել Արտետան է, որը աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտապում, որպես Խոսեպ Գվարդիոլայի օգնական։ Հավանական է համարվում նաև գերմանական «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին հրավիրելու տարբերակը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին «Արսենալի» ղեկին վերջին հանդիպումն անցկացրեց Արսեն Վենգերը, որը 1996 թվականից էր գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):

Ֆրանսիացի 68-ամյա մասնագետի գլխավորությամբ անգլիական ակումբն անցկացրել է 1235 հանդիպում, տարել 716 հաղթանակ ու խփել 2298 գոլ:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում