23:40  ,  14 մայիսի, 2018

Հայտնի են «Արսենալը» գլխավորելու հիմնական թեկնածուները

Լոնդոնի «Արսենալը» կողմորոշվել է գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուների հարցում։ Մեկ օր առաջ անգլիական ակումբի ղեկին վերջին հանդիպումը անցկացրեց Արսեն Վենգերը։

Թափուր պաշտոնին հավակնում է «Արսենալի» նախկին խաղացող Միկել Արտետան, ով այժմ Գվարդիոլայի օգնականն է «Մանչեսթեր Սիթիում»։ Ըստ Sky sports-ի, լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև գերմանական «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին հրավիրելու տարբերակը։

«Արսենալով» հետաքրքրված էր «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, սակայն կատալոնացի մասնագետի պահանջած աշխատավարձը դուր չի եկել մայրաքաղաքային ակումբի ղեկավարներին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում