Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Տոտենհեմին» եւ պարտության մատնեց 3:2 հաշվով։
«Տոտենհեմից» աչքի ընկան արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն ու հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։
«Արսենալից» մրցակցի դարպասը գրավեցին անգլիացի հարձակվող Բուկայո Սական ու գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգը գրավեց սեփական դարպասը։
35 խաղից հետո «Արսենալը» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որն անցկացրել է 33 հանդիպում։ «Տոտենհեմը» (33 խաղ) 5-րդն է՝ 60 միավոր։
Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր
«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 2:3 (տեսանյութ)
Կրիստիան Ռոմերո, 64, Սոն Հին Մին, 87, 11մ - Պիեր-Էմիլ Հոյբերգ, 15, ինքնագոլ, Բուկայո Սակա, 27, Կայ Հավերց, 38
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում