Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն ուկրաինացի երկրպագուներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությանը: Այդ մասին Կլիմկինը գրել է թվիթերյան էջում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում լինելու են սադրանքներ, եւ ուկրաինացիները չեն կարող իրենց զգալ անվտանգ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը չի մասնակցելու ԱԱ-2018-ին: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
.@PavloKlimkin: Закликаю всіх українців не їхати в Росію на Чемпіонат світу з футболу 2018. Провокації гарантовані, а безпека там ніким не захищена.
— MFA of Ukraine
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում