14:46 15 մայիսի, 2018Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն ուկրաինացի երկրպագուներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությանը: Այդ մասին Կլիմկինը գրել է թվիթերյան էջում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում լինելու են սադրանքներ, եւ ուկրաինացիները չեն կարող իրենց զգալ անվտանգ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը չի մասնակցելու ԱԱ-2018-ին: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
.@PavloKlimkin: Закликаю всіх українців не їхати в Росію на Чемпіонат світу з футболу 2018. Провокації гарантовані, а безпека там ніким не захищена.
— MFA of Ukraine
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.