14:46  ,  15 մայիսի, 2018

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը երկրպագուներին կոչ է արել չմեկնել ԱԱ-2018-ին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն ուկրաինացի երկրպագուներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությանը: Այդ մասին Կլիմկինը գրել է թվիթերյան էջում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում լինելու են սադրանքներ, եւ ուկրաինացիները չեն կարող իրենց զգալ անվտանգ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը չի մասնակցելու ԱԱ-2018-ին: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով