Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է մրցավար Ֆահադ Ալ-Միրդասիին։ 32-ամյա մրցավարը փորձել է պայմանավորված հանդիպում կազմակերպել։
Ալ-Միրդասին պետք է դատեր երկրի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարությունում ասվում է, որ մրցավարը հաղորդագրություն է գրել թիմերից մեկի ղեկավարին և առաջարկել է ապահովել անհրաժեշտ արդյունք՝ գումարի դիմաց։ Մրցավարը այժմ ոստիկանությունում է, հաղորդում է AS-ը։
Ալ-Միրդասին, ով 2017-ին սպասարկել էր Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Պորտուգալիա – Մեքսիկա հանդիպումը, ընդգրկված է աշխարհի 2018 թվականի առաջնության մրցավարների ցանկում, սակայն արդեն համապատասխան նամակն ուղարկվել է ՖԻՖԱ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում