19:25  ,  13 մայիսի, 2018

Բունդեսլիգա-2. Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը «Յան Ռեգենսբուրգին» օգնեց գրավել 5-րդ տեղը (տեսանյութ)

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» մրցակցի դաշտում ոչ ոքի խաղաց «Բոխումի» հետ՝ 1:1: Դաշտի տերերը պարտությունից խուսափեցին 87-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ 64-րդ րոպեին (տեսանյութ):

«Ռեգենսբուրգը» վաստակեց 48 միավոր եւ երկրորդ Բունդեսլիգայում իր առաջին մրցաշրջանում գրավեց 5-րդ տեղը: Նույնքան միավոր ունեն նաեւ չորրորդ տեղը գրաված «Արմինիան» ու 6-րդ տեղում հայտնված «Բոխումը»:

«Նյուրնբերգն» ու «Դյուսելդորֆը» նվաճեցին Բունդեսլիգայի ուղեգիր, իսկ երրորդ տեղը զբաղեցրած «Հոլստեյն Կիլը» «Վոլֆսբուրգի» հետ անցումային խաղեր կանցկացնի ուժեղագույնների լիգայում հայտնվելու համար:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով