16:55  ,  6 մայիսի, 2018

«Ուրալը» տնային պարտություն կրեց Վարազդատ Հարոյանի հետ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց Պերմի «Ամկարին»: «Ուրալի» ռումինացի հարձակվող Էրիկ Բիկֆալվին խաղի վերջնամասում չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման, իսկ Էդգար Մանուչարյանը բացակայում էր դաշտի տերերի հայտացուցակից:

«Ուրալը» 37 միավորով 8-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Ուրալ» - «Ամկար»՝ 0:2

Պետար Զանեւ, 44, Բրաուն Ֆորբս, 90+4

Չիրացված 11 մետրանոց՝ Էրիկ Բիկֆալվի, 78 («Ուրալ»)

ԲԿՄԱ - «Արսենալ Տուլա»՝ 20։00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում