14:19  ,  6 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի քաղաքներում հատուկ ռեժիմ է գործելու նաեւ Հայաստանի քաղաքացիների համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությանը մեկնել ցանկացող հայ երկրպագուների համար, փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում նշվում է, որ անվտանգության նկատառումներով ԱԱ-2018-ի ժամանակ Ռուսաստանի որոշ քաղաքներում մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ: Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի այդ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն Ռուսաստանի ներքին գործերի նախարության համպատասխան տարածքային մարմնում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News