15:31  ,  4 մայիսի, 2018

Վլադիմիր Պուտինը ներկա կլինի ԱԱ-2018-ի բացման խաղին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության բացման խաղին, որում ռուսները Մոսկվայում մրցելու են Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ներկա է լինելու ԱԱ-2018-ի մյուս խաղերին։

«Առայժմ վստահորեն կարող եմ ասել, որ նախագահը ներկա կլինի աշխարհի առաջնության բացման խաղին։ Դա Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումն է»,- Պեսկովի խոսքը մեջբերում է «Лайф»-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով