14:37  ,  10 ապրիլի, 2018

Յուրա Մովսիսյանը խաղացել է «Յուրգորդենի» երիտասարդական թիմում եւ կորցրել իրական գոլային պահ (տեսանյութ)

Ֆուտբոլի Շվեդիայի մինչեւ 21 տարեկանների առաջնության երկրորդ տուրում «Յուրգորդենի» երիտասարդական թիմը 3։1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էրեբրուի» նկատմամբ (տեսանյութ

«Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը հյուրերի կազմում մասնակցել է առաջին խաղակեսին եւ փոխարինվել ընդմիջմանը։ Խաղի 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողն ունեցել է իրական գոլային պահ, սակայն չի կարողացել հարմար դիրքից գրավել դարպասը։ Դա հայ ֆուտբոլիստի առաջին խաղն էր շվեդական ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չէր հայտավորվել «Յուրգորդենի» կազմում։

30-ամյա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում