18:54  ,  31 հոկտեմբերի, 2026

«Շիրակի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» տանը մրցեց ԲԿՄԱ-ի հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Սուրեն Կիրակոսյանը։

26-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար հեռացվեց բանակայինների կիսապաշտպան Հարություն Մանուկյանը։ Մեկ րոպե անց  11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։

Դաշտի տերերի հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Բամբա Մեսամբան։

«Շիրակը» 14 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն 10-րդ տեղում է՝ 8 միավոր։

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 2:1

Ռաֆիկ Միսակյան, 27, 11մ, Բամբա Մեսամբա, 81 -  Սուրեն Կիրակոսյան, 2

Հեռացում՝ Հարություն Մանուկյան (ԲԿՄԱ), 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում