13:28  ,  31 հոկտեմբերի, 2026

ԱԱ․ Մանվել Խնձրցյանը, Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս մնացին տիտղոսի համար պայքարից

Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 31-ին մրցագորգ դուրս եկան Հայաստանի հավաքականի վերջին երեք ներկայացուցիչները։

57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակիչում ժամանակից շուտ առավելության հասավ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Մինհյոկ Յունի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչում 7:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Աբուբաքար Մութալիեւին։

74 կգ Նարեկ Հարությունյանը մեկնարկում 0:10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ինալբեկ Շերիևին:

79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը մեկնարկում 0:11 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին:

Եթե հայ ըմբիշների մրցակիցները դուրս գան եզրափակիչ, նրանք պայքարը բրոնզե մեդալի համար շարունակելու հնարավորություն կստանան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print