18:29  ,  31 հոկտեմբերի, 2026

«Չելսին» պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Մորգան Ռոջերսն ու անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

«Չելսին» 16 միավորով չորրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 7 միավոր եւ 16-րդն է։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Մորգան Ռոջերս, 50, Քոուլ Փալմեր, 64, 11մ

Հեռացում՝ Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ»), 63, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print