19:17  ,  31 հոկտեմբերի, 2026

«Աթլետիկոն» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Լեւանտեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի գոլերը խփեցին իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն եւ արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։

«Աթլետիկոն» 28 միավորով ընթացիկ առաջատարն է, «Լեւանտեն» 16-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լեւանտե» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Ալեխանդրո Գրիմալդո, 36, Ջուլիանո Սիմեոնե, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում