23:56  ,  30 հոկտեմբերի, 2026

Հակիմիի հեթ-տրիկը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Հավրին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Աչքի ընկան նաեւ բելգիացի հարձակվող Միկա Գոդտսը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Սենի Մայուլուն։

ՊՍԺ-մ 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Հավրը» վերջինն է՝ 2 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Հավր» - ՊՍԺ՝ 1:5 (տեսանյութ)

Ջոշ Մայա, 18 - Միկա Գոդտս, 26, Աշրաֆ Հակիմի, 28, 55, 69, Սենի Մայուլու, 62

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում