14:37 10 ապրիլի, 2018Ֆուտբոլի Շվեդիայի մինչեւ 21 տարեկանների առաջնության երկրորդ տուրում «Յուրգորդենի» երիտասարդական թիմը 3։1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էրեբրուի» նկատմամբ (տեսանյութ)։
«Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը հյուրերի կազմում մասնակցել է առաջին խաղակեսին եւ փոխարինվել ընդմիջմանը։ Խաղի 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողն ունեցել է իրական գոլային պահ, սակայն չի կարողացել հարմար դիրքից գրավել դարպասը։ Դա հայ ֆուտբոլիստի առաջին խաղն էր շվեդական ակումբի կազմում։
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չէր հայտավորվել «Յուրգորդենի» կազմում։
30-ամյա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։
Djurgården möter i kväll 17:00 Örebro SK borta i U21-allsvenskan. Nyförvärvet Yura Movsisyan i truppen. https://t.co/WqjQgRgNOO pic.twitter.com/bBXcOvK6ex
— Djurgården Fotboll (@DIF_Fotboll) April 9, 2018
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.