16:10  ,  31 հոկտեմբերի, 2026

ԱԱ․ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չեկավ

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա Գոռ Սահակյանը չմասնակցեց Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը։

Նա հայտավորված էր 75 կգ քաշային կարգի A խմբում:

Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել, հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print