Եգիպտոսի բնակիչ Մոհամեդ Նուֆալը հեծանիվով Ռուսաստան կուղեւորվի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար, գրում է Reuters-ը։
24-ամյա եգիպտացին պետք է անցնի 5 հազար կմ։ Նա հույս ունի 65 օրում հասնել Մոսկվա՝ անցնելով Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքով, որպեսզի ԱԱ-2018-ում երկրպագի Եգիպտոսի հավաքականին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
28 տարվա ընդմիջումից հետո աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Եգիպտոսի հավաքականը խմբային փուլում մրցելու է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Ուրուգվայի թիմերի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի
00:13 , 29 նոյեմբերի 
23:37 , 28 նոյեմբերի
22:55 , 28 նոյեմբերի 
22:54 , 28 նոյեմբերի 
21:59 , 28 նոյեմբերի
21:23 , 28 նոյեմբերի
21:05 , 28 նոյեմբերի